Ղարաբաղյան հատուկջոկատայինները ոչնչացրել են իսրայելական հրթիռային համալիրը
Ղարաբաղյան հատուկջոկատայինները ոչնչացրել են իսրայելական հրթիռային համալիրը։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է WarGonzo անկախ լրագրողական նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովը։
«Ղարաբաղյան դիվերսիոն խումբը մտել է թիկունք և պայթեցրել ադրբեջանական թնդանոթը, որից հարվածել են Ստեփանակերտի ուղղությամբ։ Ղարաբաղյան հատուկ ծառայությունների աղբյուրները հաստատում են այդ տեղեկությունը։ Մեր տեղեկություններով՝ ոչնչացվել է իսրայելական արտադրության LORA հրանոթը»։
Ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնովն իր հեղինակային Telegram-ալիքում ճշտում է այդ տեղեկությունը: «Հստակեցնեմ, դա հրանոթ չէ։ Իրականում դա իսրայելական արտադրության LORA (LOng-range Artillery Missile) օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրն է, որը Ադրբեջանը գնել է 2018 թվականին: Այդ հրթիռն ունի 400 կգ բեկորային-ֆուգասային մարդագլխիկ եւ մինչեւ 300 կմ հեռահարություն»:
Աղբյուր՝Iravunk.com
