Խաղից հանվում են Քոչարյանի կադրերը. Հովիկ Աբրահամյանին թուլացնում են
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տեղի ունեցած կառավարության կազմի փոփոխությունները մեր զրուցակից բարձրաստիճան պաշտոնյան բնորոշեց որպես ձիու քայլ, որով Հովիկ Աբրահամյանի «տակից» հանվում է իր կայացման ակունքներում գտնվող տարածքային կառավարման նախարարությունը, որը դե ֆակտո ընտրությունների «կայացման» ու «կեղծման» դարբնոցն է, հաջորդ քայլով էլ միջազգային ինտեգրման նախարար է դառնում Տիգրան Սարգսյանի աջ ձեռք Վաչե Գաբրիելյանը, որը ոչ միայն արևմտյան ներդրումային «օսը» կուրացիա կանի, այլև` եվրասիական: Ինտրիգը, սակայն, ավելի խորն է. բանն այն է, որ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն իր «ուղղվածությամբ» ամբողջովին սեյրանօհանյանական է, քան հովիկաբրահամյանական, իսկ Սեյրան Օհանյանը 2018թ. նախագահական ֆավորիտներից է:
Ու եթե սրան էլ գումարում ես տեղեկատվությունը, որ ապագայում Վաչեի վրա են դրվելու նաև փոխվարչապետի պարտականությունները, ապա պատկերն ամբողջանում է` ԲՀԿ-ի «ամբողջական» իշխանափոխության պահանջի ֆոնին «երկուսը մեկում» տարբերակով. խաղից հանվում են Քոչարյանի կադրերը, թուլացվում է խնամի Հովիկը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
