Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով կմեկնի Տաջիկստան
Ղազախստանի Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը սեպտեմբերի 14-ին պաշտոնական այցով կմեկնի Տաջիկստանի Հանրապետություն:
«Ղազախստանի և Տաջիկստանի նախագահների երկկողմ հանդիպման և բանակցությունների արդյունքում կստորագրվի համագործակցության վերաբերյալ վեց փաստաթուղթ: Կարևոր է համարվում հատկապես Ղազախստանի և Տաջիկստանի միջև ռազմավարական գործակցության վերաբերյալ փաստաթուղթը, որն ուղղված երկու երկրների հարաբերությունները նոր մակարդակի հասցնելուն»,- նշված է Տաջիկստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ, գրում է ՌԻԱ նովոստին:
