Խելքի աշեցեք, մեկին տվել են, մեկին չեն տվել. Գալուստ Սահակյանը՝ Զարուհի Փոստաջյանին
ԱԺ հինգերորդ նստաշրջանի առաջին նիստի օրակարգին անցնելուց առաջ վարման կարգով խոսք վերցրեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա կրկին պահանջում էր, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը ներկայացնի անձամբ Սերժ Սարգսյանը:
Փոստանջյանի պահանջ-հարցադրմանը արձագանքեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը. «Ի՞նչ ասեմ, խելքի աշեցեք, մեկին տվել են, մեկին չեն տվել»:
Նշենք, որ Զարուհի Փոստանջյանի ելույթից դարձյալ վրդովվեց ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը: Նա տեղից սաստում էր Զարուհի Փոստանջյանին:
ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը ևս խոսք վերցրեց. «Երբ որ բիբլիական ճշմարտությամբ խոսում են ռասիզմի մասին, պետք է իրանց մի հատ հայելու մեջ նայեն: Երբ երեխան փոքր է լինում, ասում են` մինչև մատը չվառվի, չի հասկանա: Հիմա ես հասկացա, որ որոշ քաղաքական գործիչներ երբեք ու երբեք ժողովրդի կողքին չեն եղել, որ հասկանան, թե ինչպես է ժողովուրդը մտածում»:
