Խեղճ Տիգրան Սարգսյանն ի՞նչ անի, որ ինչ-որ մեկը որոշել է իրեն նվեր մատուցել
«Չորրորդ իշխանություն»-ը գրում է.
«Օֆշորի գործով» կալանավորված Աշոտ Սուքիասյանի փաստաբանը հայտարարել է, թե իր պաշտպանյալը «ցանկացել է նվեր մատուցել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին և արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանին` նրանց անուններով օֆշորում կազմակերպություններ բացելով»:
Ինչ խոսք` վատ նվեր չէ: Մանավանդ որ այդ կազմակերպության հաշվեհամարին նաև հսկայական գումար է փոխանցվել: Բայց խեղճ Տիգրան Սարգսյանն ի՞նչ անի, որ ինչ-որ մեկը որոշել է իրեն նվեր մատուցել: Ինքն իր համար ազնիվ աշխատում , գյուղատնտեսական թեմաներով դասախոսություններ է կարդում, որ մի կերպ տուն-տեղ պահի, ու խնդրեմ` ինչ-որ մեկը չարամտորեն նրան մի քանի միլիոն դոլար է նվիրում:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում
