«Խի՞ ես գոռում, ժողովրդով ես ապրում, եկել մունաթ ես գալիս». գյուղացիները՝ Արմավիրի մարզպետին.VIDEO
Այսօր Արմավիրի մարզի Արշալույս համայնքի բնակիչները փակել են Արմավիր-Երևան միջպետական մայրուղին՝ պահանջելով վարկերի ժամանակավոր սառեցում, տույժ-տուգանքների չեղարկում: Գյուղացիների պնդմամբ ՝ իրենց գյուղմթերքը՝ լոլիկը, սմբուկը, լոբին, կաղամբը, խաղողը, չեն կարողանում իրացնել, շուկայում գնորդ չկա, մթերողներն էլ հրաժարվում են, մի քանի կգ-ի վաճառքից էլ չեն կարող վարկ մարել, ընտանիք պահել: Բացի այդ, գյուղացիներից շատերի գյուղմթերքը այլևս պիտանի չէ ոչ վաճառքի, ոչ էլ մթերման:
մանրամասն՝ այստեղ:
