Խմբակային ինքնասպանության փորձ Ադրբեջանում
Միանգամից հինգ մարդ սպառնում են ցած նետվել կիսակառույց շինության տանիքից Ադրբեջանի Ղարաչուխուր գյուղում: Այս մասին հայտնում է haqqin.az-ը:
Համաձայն տեղեկատվության՝ դեպքի վայրում աշխատում են Ադրբեջանի Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, ովքեր փորձում են հետ պահել մարդկանց ինքնասպանություն գործելուց:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին կրկին միանգամից հինգ մարդիկ փորձել էին ցած նետվել Սաբաիլյան շրջանի 15-հարկանի շինություններից մեկի տանիքից:
