1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Խնդիրն ընթերցողն է, որին խաբում են անփաստարկ հայտարարություններով

Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Զանգվածային լրատվության միջոցներում իր մտքի <արգասիքը> սփռող Դանիել Իոաննիսյանը իրեն հետաքննող լրագրողի գործառույթ է վերապահել, առանց հասկանալու, որ հետաքննելը ուսումնասիրել է նշանակում՝ մշակել-վերլուծել-հասկանալ-գնահատել նյութը, և այս բոլոր գործողությունները փոխարինում է մեկով՝ մատից ծծում է իր ուզած մտարկումն ու որպես վերջին ատյանի ճշմարտություն հրամցնում ընթերցողին:
Իոաննիսյանի հերթական <արգասիքը>՝ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության մասին հոդվածը, տարակուսանք է հարուցում փաստական սխալներով ու վրիպումներով և հիմք տալիս ենթադրելու, որ <Հայկական ժամանակի> խմբագրությունում պարզապես ուշադիր չեն եղել նյութը հրապարակման պատրաստելիս: 
Ինչևէ:
Հոդվածի հեղինակը նախ հայտնում է, թե իրենից թաքցնում ու չեն հայտնում ՀԿԼ վարչության թվակազմը: Իրականում՝ թաքցնելու որևէ խնդիր չկա. ոստիկանության ծառայողների թվակազմը իսկապես ծառայողական գաղտնիք է, և դա սահմանված է նորմատիվ իրավական ակտերով: Թույլատրելիի սահմաններում կարող ենք տեղեկացնել, որ հոդվածագրի նշած թիվը չի համապատասխանում իրականությանը, նաև՝ 15 տարում վարչության թվակազմը չի աճել, ավելին՝ վերջին երեք տարում կրճատվել է: 
Եվս մի դիտարկում՝ վարչության աշխատանքը միայն <02> հաղորդաշարը և կայքէջը պատրաստելով չի սահմանափակվում, ինչպես նշված է հոդվածում: ՀԿԼ վարչության գործառույթների շրջանակում են նաև ամենօրյա <Հերթապահ մաս>-ի թողարկումները, կիրակնօրյա <Հերթապահ մասը>, ռադիո <02>-ը , Սկայպի ամենշաբաթյա կապը արտասահմանում ապրող մեր հայրենակիցների հետ, տարբեր ԶԼՄ-ների, կառույցների, կազմակերպությունների, քաղաքացիների հազարավոր հարցերին պատասխանելը և այլն: 
Հաջորդ դիտարկումը: 
Հոդվածագիրը նշում է, թե ոստիկանության կադրերի վարչությունը՝ 4, իսկ բժշկական վարչությունը 2 աշխատող ունի: Հասուն մարդը չի կարող չիմանալ, որ <վարչություն-բաժին-բաժանմունք> ստրոբաժանումն արդեն իսկ որոշակի թվակազմ է նշանակում, և մտքի ծայրով անցկացնել, թե բազմահազարանոց ոստիկանության կադրերի վարչությունունում կարող է չորս մարդ աշխատել և ընդամենը երկուսը՝ բուժվարչությունում, որն ընդգրկում է հոսպիտալը, պոլիկլինիկան, բուժկետերը և այլ ծառայություններ…
Սա, համոզված ենք, վրիպել է խմբագրության ուշադրությունից: 
Իրականությանը չի համապատասխանում նաև պնդումը, թե ՀԿԼ վարչությունը կանխարգելիչ ու բացատրական աշխատանք չի կատարում: Հակառակում համոզվելու համար պարզապես պետք է անաչառ դիտել մեր հեռուստահաղորդումները, ծանոթանալ կայքի ու շաբաթաթերթի նյութերին: Դատելով հրապարակումից՝ համոզված ենք, որ Իոաննիսյանը զլացել է գոնե մեկ անգամ աչք գցել իր քննադատածին:
Անհիմն է նաև հոդվածագրի այն պնդումը, թե <իրավաբանական վարչությունը մասամբ իր վրա է վերցրել ՀԿԼ վարչության ֆունկցիան>: ՀԿԼՎ-ում ստացված հարցումներն ուղարկվում են ոչ միայն իրավաբանական վարչություն, այլև ոստիկանության բոլոր ստորաբաժանումներին՝ ըստ գործառութային ոլորտի, որովհետև հարցումներից խուսագրությամբ գլուխ ազատելու իրավունք չենք վերապահում մեզ՝ դա ընթերցողի հանդեպ ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունք համարելով:
Համոզված ենք, որ մասնագիտական նույն դավանանքն ու սկզբունքն ունեն նաև <Հայկական ժամանակի> մեր գործընկերները, և հուսով ենք, որ վերը թվարկված վրիպումներն ընդամենը թյուրիմացություն են:

 

Հ.Գ. Մեր արձագանքի նպատակն իրականում Իոաննիսյանի հորինվածքները հերքելը չէ: Ընդամենը կնայեինք նրա «թվաբանությունը», կծիծաղեինք, կանցնեինք: Խնդիրն ընթերցողն է, որին խաբում են անփաստարկ հայտարարություններով՝ իրազեկված լինելու նրա իրավունքը փոխարինելով ապատեղեկացված լինելու իրականությամբ…

 

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan