Խնդրում եմ իմ խնդրանքը չմերժել. ԱԺ նախագահը` Զարուհի Փոստանջյանին
shabat.am-ը գրում է.ԱԺ-ն կոչ արեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին հետ վերցնել իր ներկայացրած՝ Օսմանյան կայսրությունում հույների, ասորիների, եզդիների և այլ կրոնական և ազգային փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպան քաղաքականությունը` որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն ճանաչելու մասին ԱԺ հայտարարության նախագիծը: Պատգամավորը տեղի տվեց հորդորին:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նույնիսկ խնդրանքով դիմեց Փոստանջյանին՝ հանել նախագիծը և միասնական աշխատանքի շնորհիվ մշակել ընդունելի տարբերակ, որի տակ կլինի ԱԺ բոլոր պատգամավորների ստորագրությունները: Նա նշեց, թե ինչ կլինի միջազգային արձագանքը, եթե ՀՀ խորհրդարանից միայն 10 հոգի կողմ քվեարկի այդ նախագծին:
«Խնդրում եմ իմ խնդրանքը չմերժել, բոլորը գաղափարի կողմնակիցներ են, բայց բոլոր կողմից ընդունելի տարբերակ է պետք մշակել»,-ասաց նա:
Պատգամավորները գրեթե միասնական արձանագրեցին, որ նախագիծը խոցելի է և չի բխում ազգային շահից: Փոստանջյանը հակադարձեց, որ եթե խոցելի է, ապա մեծամասնությունը թող որակյալ, ոչ խոցելի նախագիծ ներկայացնի և դատապարտի ոճրագործությունը:
Աժ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ գաղափարը ողջունելի է իրենց կողմից, բայց այնտեղ կան ազգագրական ոչ ճիշտ մեկնաբանություններ: Նա խոստացավ, որ անձամբ ինքն իր գործընկերների հետ մոտ ապագայում նախաձեռնելու է հայտարարության ընդունում, որը կդատապարտի Օսմանյան կայսրության՝ հույների, ասորիների և եզդիների ցեղասպան քաղաքականությունը:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
