1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Խնդրում եմ մի թաղեք մեզ. Ցմահ դատապարտյալի բացառիկ հարցազրույցը

23 տարի պատիժը կրող ցմահ դատապարյալ Ստեփան Գրիգորյանը արդեն 3 տարի դատական տարբեր ատյաններում վիճարկում է վաղակետ ազատման իր իրավունքը: ՔԿՀ-ը ղեկավարությունը դրական բնութագիր է տվել ցմահ դատապարտյալին, սակայն ՀՀ օրենքում վաղակետ ազատ արձակման մասին ամրագրված կետը այդպես էլ չի գործում:

ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին ներման խնդրագրով դիմած դատապարտյալը կանգնել է փաստի առաջ:

«Թերթերից մեկում հրապարակվեց հոդված, որտեղ նշվում էր՝ նախագահը ներել է ինձ, ես վայրկյաններն եմ հաշվել, որ ազատ արձակվեմ, սակայն ինֆորմացիան կեղծ էր: Դուք պատկերացնում եք 23 տարի փակի տակ գոյատևող մարդու հոգեվիճակը»,-ScanNew.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում ասաց Ստեփան Գրիգորյանը:

Ստեփան Գրիգորյանը դիմում է նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին«Նախորդ իշխանությունը մի դիրքորոշում էր որդեգրել՝ արհամարհում էր մարդուն: Այս առիթով ես բաց նամակով դիմել էի հանրապետության նախագահին, բայց այդպես էլ արձագանք չստացա: Ես նշել էի, որ ՔԿՀ ղեկավարությունը ինձ դրական բնութագիր է տվել ու նախագահը, որպես երկրի ճակատագրի երաշխավոր, պետք է չխաղա մարդկային ճակատագրերի հետ: Դատավորները անկաշկանդ հղում են անում դատավորին ու ասում են՝ դաբրո չկա: Ընդգծում են՝ ցմահ դատապարտյալի ազատ արձակման նախադեպը չկա: Այսինքն՝ մեր երկրում օրենքներն ուղղակի գրվում են ու մնում թղթի վրա: Մեկին, երկուսին ազատելու դեպքում գոնե ցույց կտան, որ Հայաստանում օրենքները գործում են: Ուզում եմ հավատալ, որ ցմահ դատապարտյալների ներման խնդրագրերը այս իշխանության օրոք չեն արհամարվի»:

Ստեփան Գրիգորյանը ընդգծում է՝ դժվար է այդքան տարի դատապարտյալ լինելով մարդ մնալը. «Վեց տարի ես ապրել եմ իմանալով, որ իմ համար մահապատժի դատավճիռ կա: Այդ վեցը տարիների ընթացքում ես տառապել եմ, ամեն անգամ, երբ խցի դուռը բացվում էր՝ սպասում էի, որ ինձ կտանեն գնդակահարելու: Մեր մահապատժը կասեցվել էր, բայց չէր հանվել ու անգամ Գերագույն խորհրդում խոսակցություն էր եղել՝ գնդակահարել դատապարտվածներին մինչև նոր օրենքի ընդունումը: Երբ մեզ այցելեց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, արձանագրեց, որ Քոչարյանը ներում շնորհելով թույլ է տվել մարդու իրավունքների կոպիտ խախտում: Դրանից հետո մեզ այցելեց 5 հոգուց բաղկացած պատգամավորների խումբ՝ Ռաֆիկ Պետրոսյանի գլխավորությամբ: Նրանք ևս արձանագրեցին, որ մարդու իրավունքների կոպիտ խախտում է թույլ տրվել ՀՀ նախագահի կողմից: Մեզ այցելեց նաև ԱԺ այն ժամանակվա նախագահ Տիգրան Թորոսյանը: Ես նրան ներկայացրի օրենսգիրքը: Ներում շնորհելով՝ նախագահը պետք է մինչև 20 տարվա ազատազրկմամբ փոխարիներ մահապատիժը: Ցավոք, գործող օրենսդրությունն էլ ոտնահարվեց: Ինձ միշտ ասում էին, որ սա քաղաքական հարց է և կարող է լուծվել միայն Բաղրամյան 26-ում»,- նշեց ցմահ դատապարտյալը:

Ստեփան Գրիգորյանը ցանկանում է կրկին բարձրաձայնել ցմահ դատապարտյալների իրավունքների մասին. «Եթե այսքան տարվա մեջ հինգ աշխատակից գտնեք, որ իմ մասին ասեն՝ վտանգավոր մարդ է, ապա ձեռքերս կբարձրացնեմ ու ցմահ կմնամ այստեղ: 91 թվականից հետո ցմահ դատապարտվածների մեջ կան արդեն կիսախելագարներ, մի մասը մահացել է, մնացածներս հավատում էինք արդարությանը: Իմ հետ շփվող կալանավորները պատրաստ են իմ համար ստորագրահավաք անցկացնել: Խնդրում եմ մի թաղեք մեզ, մենք էլ ենք այս պետության մասնիկը»,- եզրափակեց Ստեփան Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Ստեփան Գրիգորյանը մահապատժի է դատապարտվել 1996 թվականին` սպանությանը մասնակից լինելու համար: 2003թ. օգոստոսի 1-ին  նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի 103 հրամանագրով մահպատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ: Մայիսի 14-ին լրացել է նրա անազատության մեջ գտնվելու 20 տարին և օրենքի համաձայն դիմում է ներկայացրել` իրեն վաղաժամկետ ազատ արձակելու համար։

մանրամասն՝այստեղ

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan