Խնձորով դիմակ՝ յուղոտ մաշկի համար
Խնձորով դիմակ՝ յուղոտ մաշկի համար: Դիմակը պատրաստելու համար հարկավոր է խնձոր և ձվի սպիտակուց: Խնձորը մաքրում ենք, հեռացնում սերմերը, բաժանում երկու մասի, անցկացնում քերիչով ու ավելացնում ձվի սպիտակուցին: Լավ խառնում ենք և բարակ շերտով քսում դեմքին: Թողնում ենք 15-20 րոպե, այնուհետ լվանում գոլ ջրով: Այս դիմակը հարթեցնում ու մաքրում է մաշկը: Խնձորով դիմակ՝ չոր և նորմալ մաշկի համար: Պատրաստման համար անհրաժեշտ է խնձոր և թթվասեր: Խնձորը մաքրել, անցկացնել քերիչով, ավելացնել թթվասեր: Լավ խառնել ու քսել դեմքին: 10 րոպե անց լվանալ գոլ ջրով: Եվս մեկ դիմակ՝ չոր մաշկի համար: Պատրաստման համար հարկավոր է խնձոր և բուսական յուղ: Խնձորն անցկացնում ենք քերիչով, ընթացքում հանում սերմերը: Չենք առանձնացնում կեղևը: Վերցնում ենք քիչ քանակությամբ բուսական յուղ, խառնում ու քսում դեմքին: Թողնում ենք 10 րոպե, այնուհետ լվանում գոլ ջրով:
