Խոցված ուղղաթիռի շրջանում հատուկ գործողությունը տևել է մի քանի օր
Ինչպես հայտնում են Shabat.am-ի աղբյուրները խոցված ուղղաթիռի շրջանում ԼՂՀ ԶՈՒ հատուկ գործողությունը շարունակվել է մի քանի օր:
«Չնայած, որ Ադրբեջանական կողմը հերքում է հատուկ գործողության փաստը և, բնականաբար, կորուստները, իրականում հակառակորդի կորուստները զգալի են եղել», - հայտնել է աղբյուրը։
Հիշեցնենք, նոյեմբերի 12-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն խոցել էր ԼՂՀ ԶՈՒ ուսումնավարժական թռիչք իրականացնող Մի-24 ուղղաթիռը։ Դրանից հետո ադրբեջանական ԶՈՒ-ն անընդհատ կրակի տակ էր պահում ուղղաթիռի ընկնելու վայրը՝ մոտ չթողնելով ՀՀ և ԼՂՀ, ինչպես նաև ԵԱՀԿ և ԿԽՄԿ ներկայացուցիչներին։
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊԲ հրամանատարությունը որոշել էր հատուկ գործողության անցնել, որի արդյունքում հաջողվել էր դուրս բերել զոհված երեք օդաչուներից մեկի դին և մյուսների մասունքները, ինչպես նաև ուղղաթիռի անհրաժեշտ մասեր, որոնք կուղարկվեն փորձաքննության:
