Խոցված ուղղաթիռին մոտենալ դեռևս չի հաջողվել
Ադրբեջանցիների կողմից խոցված հայկական ուղղաթիռին դեռևս մոտենալ չի հաջողվել:
Այդ մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրեց ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` հավելելով, որ ընդհանուր առմամբ սահմանին հանգիստ է վիճակը, սակայն հակառակորդը որոշ հատվածներ շարունակում է կրակի տակ պահել:
Հիշեցնենք, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին՝ ժամը 13:45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է հայկական ՄԻ-24 ուղղաթիռը:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով ադրբեջանական կողմից հայկական ուղղաթիռը կործանելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել:
