Խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում
Դեկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվել են խորհրդարանական լսումներ «Աշխարհն առանց ցեղասպանությունների» խորագրով` նվիրված ցեղասպանությունների իրավական հարցերին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Լսումները նպատակաուղղված էին ցեղասպանության՝ որպես մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործության դատապարտմանն ու կանխարգելմանը, ցեղասպանությունների ժխտողականության դեմ պայքարի հրամայականին, ինչպես նաեւ հետեւանքների վերացման իրավական հիմնախնդիրներին:
Լսումներին մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, կառավարության ներկայացուցիչներ, պատվավոր հյուրի կարգավիճակով ներկա է եղել Ուրուգվայի Արեւելյան Հանրապետության փոխնախագահ, Սենատի նախագահ Դանիլո Աստորին:
Լսումերին մասնակցել եւ զեկույցներով հանդես են եկել սփյուռքի երկու կառույցների` Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Եվրոպական հրեական խորհրդարանի պատվիրակություններն իրենց ղեկավարների գլխավորությամբ:
Ելույթներ են ունեցել նաեւ Հայ Դատի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչները, հայկական ավանդական կուսակցությունների, ակադեմիական եւ գիտական շրջանակների հայտնի մասնագետներ, իրավագետներ, ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների, քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչներ:
