Խորհրդարանում կայացել է ՀՀԿ խմբակցության նիստը
Խորհրդարանում կայացել է ՀՀԿ խմբակցության նիստը, որին մասնակցել է պատգամավորական գրեթե ամբողջ կազմը՝ բացառությամբ ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի եւ եւս մի քանի պատգամավորների, որոնք մասնակցում էին 2015թ. պետբյուջեի նախագծի քննարկումներին:
Նշենք, որ չնայած խորհրդարանում դալիճների բավարար քանակությանը, խմբակցությունը որոշել է հերթական նիստն անցկացնել հենց այնտեղ եւ հենց այն ժամանակ, երբ պատգամավորները պետք է լսեին ֆինանսների նախարարի տեղակալներ Պավել Սաֆարյանի եւ Արմեն Ալավերդյանի` 2015թ. պետբյուջեի նախագծի վերաբերյալ վերջին զեկույցը:
