Խորհրդարանում ընդունվեցին նախօրեին քննարկված մի շարք օրնագծեր
Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 25-ի առավոտյան իր նիստի սկզբում քվեարկության դրեց նախօրեին քննարկված օրենքների նախագծերը:
Մասնավորապես, 95 կողմ ձայներով ընդունվեց Կառավարության կողմից ներկայացված «Բանկերի եւ բանկային գործունեության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:
Միաձայն ընդունվեց նաեւ Կառավարության կողմից ներկայացված ՀՀ Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին եւ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանսման մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընեցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու հարցը:
Քվեարկության դրվեց նաեւ «Կառավարության կողմից ներկայացված լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթեցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:
ԱԺ «Ելք» խմբակցությունը հայտարարեց, որ դեմ է քվեարկելու այս հարցին: Քվերակության արդյունքում 61 կողմ եւ 11 դեմ, 20 ձեռնպահ ձայնով այն ընդունվեց:
