Խոսե'ք, բյուջեն «քոռ դանակով մորթածների» մասին.Հայկոն կարող է ոչ թե 6, այլ 60 բնակարան ունենալ
Մի քանի օր է, ինչ աջ ու ձախ «որոշ ամպոտ ոտքերով Հրեշտակներ» շարունակում են տիրաժավորել «ներդրված» օրհասական այն տեղեկությունը, թե Հակոն տուն ունի…
Խոսքը. «Իմ քայլը դաշինքի» քաղաքապետի թեկնածու՝ Հայկ Մարությանի մասին է:
Դետեկտիվի ժանրում խաղացողները, այդ «դարակազմիկ հայտնագործությունը»՝(Հայկոյի տուն, կամ տներ ունենալու հանգամանքը ) այնպիսի մի դիապազոնով փորձ արեցին ներկայացնել հանրությանը՝ կարծես թե մի լրջագույն կոռուպցիոների «զոքանչ» էին հայտնաբերել, ու «բռնացրել դեպքի վայրում»:
Մի բաժակ ջրում այնպիսի մի փոթորիկ բարձրացրին, կարծեցինք թե՝ Քոչարյանի անվան հետ կապվող բիզնես-փաթեթի մասով, փաստական տվյալներ են ի հայտ եկել:
Ասել է թե. ՀՀ-ի «խոշոր ձկների» անհայտ ծագումնաբանությամբ կապիտալը թողած, ընկել են պարզունակ հնարքների գիրկը՝ հայոց հարց դարձնելով Հայկոյի տուն ունենալու փաստը:
Իսկ կարո՞ղ է այնուամենայնիվ, լուրջ մասնագետի կարիք զգացվի…
Հասկանալի է. ընտրական կամպանիայի ընթացքում կարող են լինել տարատեսակ ցնցումներ, եւ մտքի մթագնումներ: Բայց որ կարելի է այս աստիճան՝ պլինտուսից ցածր հակաքարոզչություն իրականացնել, սա իսկապես ամոթալի է…
Վերջապես բարձր արժեքներից ճամարտակողները` Հայկոյի «անձնական տիրույթում հանգրվանելուց» եւ նրա բնակարանները հաշվելուց առաջ, տեսնես իրենք իրենց հարց տվե՞լ են. քանի տուն, խանութ, օբյեկտ եւ միլիոնավոր դոլարների հասնող առանձնատներ ունեն իրենք:
Ինչ է, մարդը իրավունք չունե՞ր տուն, կամ թեկուզեւ տներ ունենալու: Իսկ կարո՞ղ է դուք որպես ազգի «պատրիոտներ», գետնանցումներում եք քնում-արթնանում՝ չգիտենք: Որ հիմա էլ փորձում եք. Հայկոյին «խաչին հանել»:
Խոսե'ք, բյուջեն «քոռ դանակով մորթածների» մասին.Հայկոն ոչ թե 6, այլ 60 բնակարան էլ կարող էր ունենալ: Մարդն իր հալալ քրիտինքով է վաստակել:
Կարեւորը Ձեր քաղաքական «պապաների» պես՝ չի սրբել պետական գանձարանն ու ճողոպրել անհայտ ուղղությամբ :
Իսկապես ծիծաղելի է . այդ կուրծք ծեծողներից շատերդ ժամանակին նույնիսկ մի «ոտատեղ» չունեիք, եւ միայն պետական բարձր պաշտոններ, մանդատներ ու «աթոռակներ» գտնելուց հետո, ոչ թե տների ու դղյակների, այլ նաեւ բիզնեսների տեր դարձաք: Զուգահեռ անելով հնարավորը. բնաջնջելու Ձեր միջի՝ անկուշտ գեղցուն…Բայց դե…
Պարոնայք, կամ տիկնայք ազնվաբարոներ. Հայկոյին մատնացույց անելուց առաջ, դուխ ունեցեք հրապարակավ խոսելու նախ ճշմարտության մասին: Մի վախեցեք ի գիտություն ընդունելու, որ Հայկոն այո, դերասան է: ԲԵՄԻ դերասան, ում հանրությունն այս տարիների ընթացքում համենայնդեպս ընդունել, եւ սիրել է:
Էդքան դուխ ունեցե'ք. դերասանություն մի արեք, եւ բարձրաձայնեք` մեծ ականջներով կոռուպցիոներ թալանչիների, քաղաքի բյուջեն մսխածների, կասկածելի կարողություն ձեռք գցածների, նրանց տների ու հասցեների մասին:
Էդքան դուք ունեցե'ք, ու հայտարարեք, որ Հայկոն եթե բեմի վրա դերասանություն անելով է գումար վաստակել, ապա մերօրյա «ՍՐԲԵՐԸ» վաստակել են. աճպարարություն անելով ու ժողովրդին մատերի վրա խաղացնելով:
Անհարմար է. առանց այդ էլ այս տարիների ընթացքում խաթարվել է հանրության հավատը` քաղաքակիրթ ճանապարհով ընտրություններ անցկացնելու եւ երկրի համար իրական առաջընթաց ապահովելու նկատմամբ:
Հիմա այս վճռորոշ փուլում, ինչո՞ւ եք նորից «գաստրոլ» տալիս.հասարակությանն ընդամենը պետք է օգնել՝ սթափ գնահատելու իրավիճակը:
Նախընտրական փուլում քաղաքական կուսակցությունները միշտ էլ դիմել են պարզունակ մանիպուլյացիաների` հանրության մոտ ձեւավորելով բարեփոխումների ակնկալիքներ, որոնք շատ դեպքերում հօդս են ցնդել՝կարճ ժամանակ անց:
Պարզապես պետք է կանգնել ժողովրդի կողքին՝ որեւէ մոդել առաջարկելուց առաջ. պարտադիր հաշվի առնելով մեր Երեւանի առանձնահատկություններն ու երեւանցու իրական պրոբլեմները:
Այնպես որ, մի քվե կորզելու համար պետք չէ քարեր նետել՝ աջ ու ձախ: Հատկապես որ կա քարեր նետելու , և կա՝ քարեր հավաքելու ժամանակ…
ՖԲ
