Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mersedes-n ու 07-ը. վերջինը կողաշարջվել է
Այսօր դեկտեմբերի 6-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: ժամը 17:00-ի սահմաններում Աթոյան - Մուրացան փողոցների խաչմերուկում բախվել են Mersedes մականիշի К 050 КО 750 Ռուսաստանի Դաշնության համարանիշով և ՎԱԶ 2107 մակնիշի 13 OՏ 995 համարանիշի ավտոմեքենաները; Ինչպես դեպքից վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբաբախտաբար, զոհեր եվ վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով Mersedes- ը վարել է 31- ամյա Արմեն Առուշանյանը, իսկ ՎԱԶ 2107-ը` 57-ամյա Վազգեն Հաջինյանը: Բախման հետևանքով 07-ը կողաշրջվել է: shamshyan.com
