Խոշոր ավտովթար Լոռիում. Կա 4 վիրավոր (ֆոտո)
Ժամեր առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզի Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին: NEWS.am- թղթակիցը դեպքի վայրից հայտնում է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Մարգահովիտ գյուղի տարածքում, Վազ-2107 մակնիշի ավտոմեքենան, կորցնելով կառավարումը, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլխիվայր շրջվելով ընկել հարակից ձորակը:
Վթարի հետեւանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն: Տուժածներին մեքենայից դուրս են բերել քաղաքացիներն ու փրկարարները:
մանրամասն՝ news.am-ում
