Խոշոր հրդեհ Գուրգեն Մահարի փողոցում. հայտարարվել է բարդության «Բիս 1» աստիճան (ֆոտո)
Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 5-ին, ժամը 16.21-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Վարդաշեն թաղամասի 1-ին փողոցի տներից մեկում:
Դեպքի վայր են մեկնել հինգ մարտական հաշվարկ, ՃԿԱԿ ԱԻ և օպերատիվ խմբերը:
Հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս 1» աստիճան:
Պահանջվել է օգնություն` մեկ ջրատար:
Պարզվել է, որ Գուրգեն Մահարի փողոցում այրվում են երեք տան (կից տներ) տանիքի փայտյա կառուցատարեր (մոտ 180 քմ) և 4 սենյակ՝ գույքով (մոտ 60 քմ) :
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.16-ին, մարվել՝ 17.44-ին:
