Խոշորացված 3 համայնքներում հաղթանակ են տարել ՀՀԿ-ակաները
Panorama.am-ը գրում է.
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Թումանյան, Տաթև, Դիլիջան համայնքներում ՏԻՄ ընտրությունների արդյունքները:
Ըստ այդմ, Դիլիջանում 6797 ձայներով հաղթել է ՀՀԿ-ական Արմեն Սանթրոսյանը: Նա մինչ այս Դիլիջանի քաղաքապետն էր: Նրա մրցակից միակ թեկնածուն՝ ինքնաառաջադրված անկուսակցական Ժորա Սահաբալյանը ստացել է 4353 ձայն:
Թումանյանում 1687 ձայնով ընտրվել է միակ թեկնածուն՝ ՀՀԿ-ական Լևոն Զավարյանը: Նա նախկինում էլ ղեկավարում էր Թումանյան համայնքը:
Տաթևում ևս հաղթանակ է տոնել ՀՀԿ-ական թեկնածուն, Տաթևի գործող համայնքապետ Մուրադ Սիմոնյանը: Նա ստացել է 1236 ձայն, նրա անկուսակցական մրցակիցներից Վարշամ Բագրատյանը ստացել է 598 ձայն, իսկ Իգոր Աբրահամյանը՝ 824 ձայն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
