Խոսք եմ տալիս` որոշ ժամանակից կլինեմ շատ թափանցիկ ու հրապարակային. Լևոն Յոլյան
Վերահսկիչ պալատի նախկին փոխնախագահ Լևոն Յոլյանի համար ինչ-որ չափով անակնկալ է եղել Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի պաշտոնում իր նշանակումը:
«Ինձ համար ինչ-որ չափով անակնկալ էր իմ նշանակումը, չեմ հասցրել խնդիրներն ամբողջությամբ ծանոթանալ: Խոսք եմ տալիս, որոշ ժամանակից կլինեմ շատ թափանցիկ, հրապարակային: Պարզապես խնդիրների մեջ պետք է մտնել»,- լրագրողների հետ զրույցում ասաց նորանշանակ նախարարը:
Լևոն Յոլյանը նշեց, որ ոլորտում դրական միտումներ կան, ինքը զարգացման միտումներ է տեսնում:
Այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում ներկայացրել է նորանշանակ նախարարին:
