Խոզի գրիպի հետեւանքով 7-րդ մահն է գրանցվել
«Էրեբունի» բժշկական կենտրոնում գրանցվել է խոզի գրիպից մահացության դեպք: Այս տեղեկությունը,Fnews.am-ի հետ զրույցում հաստատեց բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Շուշան Հունանյանը՝ չհայտնելով այլ մանրամասներ:
Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայաթյանն էլ մահվան դեպքի հետ կապված նշեց.«Հաստատում ենք, որ նման դեպք է գրանցվել, բայց այլ մանրամասներ հայտնել չենք կարող: Ըստ մեր ունեցած նախնական տեղեկությունների՝ աղջիկը նաև շաքարային դիաբետ է ունեցել»: Մահացած կինը Արագածոտնի մարզի Թալին քաղաքից է: Այսպիսով, Հայաստանում գրանցվել է խոզի գրիպից մահացության 7-րդ դեպքը:
Հիշեցնենք, որ գրիպի այս ենթատեսակից հանրապետությունում 3 քաղաքացի մահացել էր 2015-ի վերջին օրերին, ևս 3 մահվան դեպք գրանցվել էր 2016-ի առաջին տասնօրյակում:
