Խոզի գրիպի հետեւանքով այսօր արձանագրվել է մահվան 2 դեպք
50-ամյա տղամարդը մահացել է խոզի գրիպից Խոզի գրիպից արձանագրվել է մահացության 9-րդ դեպքը: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ մահացածը 50-ամյա Ռաֆիկ Վարդանյանն է, որը վաղուց էր բուժում ստանում իրենց մոտ: «Սիրտանոթային խնդիրներ ուներ, երկար ժամանակ մեզ մոտ բուժում էր ստացել, բայց վերջերս իր մոտ հայտնաբերվել էր H1N1 վիրուսը, մեծ դժվարությամբ էր շնչում, միացված էր արհեստական շնչառության ապարատին»,-այս մասին Fnews.am-ին հայտնեցին հիվանդանոցից: «Այսօր արձանագրվել է մահվան 2 դեպք։ 60-ամյա և 41-ամյա տղամարդիկ բուժօգնության են դիմել հիվանդությունն ի հայտ գալուց մեկ շաբաթ անց` ծանր վիճակում։ Մասնագետների տասնօրյա ջանքերն արդյունք չեն տվել»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարարի խոսնակ Անահիտ Հայթայանը՝ ևս մեկ անգամ հորդորելով բուժօգնության դիմել ժամանակին:
Նախարարության պաշտոնական կայքից էլ տեղեկանում ենք, որ 81 հիվանդ բուժում է ստանում վերակենդանացման բաժանմունքներում, իսկ 14-ին միացված է արհեստական շնչառության սարք։ Բոլոր այս հիվանդները կամ ժամանակին չեն դիմել բժշկին կամ ունեն քրոնիկ որևէ հիվանդություն։
