Խոզի գրիպը «չոքեց» նաև «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող Յուվեցի Կարոյի փեսայի դռանը
Յուվեցի Կարոյի փեսան, ով իր պատիժն է կրում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, newspress.am-ի տեղեկություններով 2 օր առաջ H1N1 () վիրուսի ախտորոշմամբ տեղափոխվել է Էրեբունի հիվանդանոցի Կոմֆորտ բաժանմունք: Փաստորեն, որքան մեծ է հանցագործի հանցանքը, այնքան հարմարավետ են նրա բուժման պայմանները: Կոմֆորտ բաժանմունքում 1 օրվա արժեքը 15.000-30.000 դրամի շրջանում է տատանվում: Եվ զարմանալի չէ, որ Յուվեցի Կարոյի փեսան հենց նման VIP հիվանդասենյակում պետք է պաշտպանվի խոզի գրիպից:
Ու քանի որ այս մասին տեղեկատվությունը գաղտնի է պահվել, չի բացառվում, որ Յուվեցի Կարոն փորձում է խոզի գրիպի պատրվակով հանցագործ փեսային ազատ արձակել:
Հիշեցնենք, որ Վերնիսաժի կրակոցների գործով պատգամավոր Կարո Կարապետյանի («Յուվեցի Կարո») փեսան՝ Գոռ Առաքելյանը դատապարտվել էր 6.5 տարվա ազատազրկման:
