«Ղսմաթ ունեմ, մեկն էլ չկրակեց». Լուսիկ տատը պատմում է՝ ինչպես է հատել հայ-ադրբեջանական սահմանը.VIDEO
News.am-ը գրում է. Նոյեմբերի 8-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած եւ այսօր հայրենիք վերադարձած 76-ամյա Լուսիկ Աբովյանն իրեն լավ է զգում, առողջական որեւէ գանգատ չունի:
«Իջեւանի» բժշկական կենտրոնում իրեն այցի եկած Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին եւ զինվորականներին Լուսիկ Աբովյանը պատմեց, որ նախօրեին ճնշման հետ կապված խնդիր է ունեցել, սակայն այժմ իրեն լավ է զգում:
«Ինձ ինչ-որ պետքն ա, տվել են, բայց նրանց եփածը ես չեմ կերել, չեմ սիրում: Հիմա լավ եմ, ճնշումս նորմալ ա, սրտիս աշխատանքն է: Իմ առողջականին ի՞նչ ա եղել որ»,- ասաց Լուսիկ տատը:
76-ամյա Լուսիկ Աբովյանը պատմեց, որ նոյեմբերի 8-ին մառախուղի պատճառով մոլորվել է եւ հայտնվել ադրբեջանական կողմում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում
