ԽՍՏՈՐԵՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՄ
Խստորեն դատապարտում եմ Fnews.am լրատվական կայքի ղեկավար Գայանե Զարգարյանի նկատմամբ ֆեյսբուք սոց.ցանցում իրականացվող վիրավորանքը։ Անընդունելի է այդօրինակ վրեժխնդրությունը, ինչ պատճառ էլ, որ լինի դրա համար։ Անձնական վիրավորանքն, այն էլ այդքան գռեհկությամբ, չի կարող դրա հեղինակի նկատմամբ չառաջացնել նոխկանք։ Անկախ այն հանգամանքից, որ ստոր արարքը կատարվում է անանուն, կատարողը իր մեջ պիտի միշտ հիշի, որ արժանի է ծանր քննադատության։
