Յացենյուկը Պուտինին մեղադրել է ուկրաինացիներին ոչնչացնելու մտադրության մեջ
Ռուսաստանն այժմ ամեն կերպ ցանկանում է մեղադրել Ուկրաինային մինսկյան պայմանավորվածությունները խախտելու մեջ, սակայն ռուսների մետ ոչինչ չի ստացվելու: Այս մասին Լոնդոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Միջազգային հարաբերությունների Թագավորական ինստիտուտում «Ուկրաինական ֆորումի» ժամանակ հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացնեյուկը:
«Նախագահ Պուտինի մատնահետքը Մինսկի պայմանավորվածությունների վրա է, ուստի նա պարտավոր է կատարել դրանք»,-շեշտել է նա:
«Պուտինը նպատակ ունի Խորհրդային Միության նման ինչ-որ բան ստեղծել, ոչնչացնել ուկրաինացիներին որպես ազգ և Ուկրաինան՝ որպես պետություն: Այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, վերաբերում է ոչ միայն մեզ: Սա գլոբալ հարց է: Ռուսաստանը գլոբալ անվտանգության և կայունության սպառնալիք է: Այդպես չի կարող գործել մի երկիր, որը ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ է»,-հավելել է Յացենյուկը:
