Յակուտսկում դպրոցականին ծեծի են ենթարկել (տեսանյութ)
Յակուտսկի որստիանները հետաքննություն են սկսել 14-ամյա Ելիզավետա Ա.-ի գործով: Այս մասին հայտնում է lifenews.ru-ն:
Բջջային հեռախոսով ֆիքսված տեսանյութում երևում է, թե ինչպես 13-ամյա Դիանա ՈՒ.ն քաշում է սկզբում աղջկա մազերը, հետո գցում է ձյան վրա և սկսում ոտքով հարվածել անօգնական աղջկա դեմքին: Աղջկա մոտ արյունահոսություն է սկսվում: Ելիզավետան հիվանդանոց է տեղափոխվում ծանր մանրմանական վնասվածքներով:
Հետաքրիրն այն է, որ այդ ամենին հետևում էին տասնյակ պատանիներ, որոնք նույնիսկ աղջկան օգնելու փորձեր չեն ձեռնարկել:
Ծեծի ենթարկված աղջկա մայրը ոստիկանություն է դիմել՝ խնդրել մեղավորներին պատժել:
Ինչպես հայտնի է դարձել, դպրոցի տնօրինությունը և ծնողները չեն տալիս ոչ մի մեկնաբանություն, փորձում են դեպքը ծածուկ պահել:
Ոստիկանությունը պարզում է դեպքի պատճառները:
