Յանուկովիչը մտադիր է կրկին դառնալ Ուկրաինայի նախագահ
Վիկտոր Յանուկովիչը, որը հեռացվել է Ուկրաինայի նախագահի պաշտոնից 2013թ. պետական հեղաշրջման արդյունքում, մտադիր է վերադառնալ Ուկրաինա որպես նախագահ: Այս մասին «Գլավկոմ» պարբերականին ասել է նրա փաստաբան Վիտալի Սերդյուկը: Նրա խոսքով՝ այդ ուղղությամբ իրավական քայլեր կձեռնարկվեն:
«Յանուկովիչը հրաժարական չի տվել նախագահի լիազորություններից և ինքնաբացարկ չի հայտարարել երկիրը ղեկավարելուց»,- ասել է Սերդյուկը:
Նրա խոսքով՝ պաշտոնից Յանուկովիչին հեռացնելու գործընթացն իրականացվել է Ուկրաինայի Սահմանադրության կոպիտ խախտումով: «Չէր կարելի տվյալ գործընթացն իրականացնել ոչ թե իմփիչմենթի կարգով, այլ (Ուկրաինայի Գերագույն ռադայի) Գերագույն խորհրդի որոշմամբ»,- ասել է նա:
Պաշտպանն ընդգծել է, որ Ուկրաինայի նախկին նախագահը ներկայում միջազգային հետախուզման մեջ չէ և կարող է ազատորեն տեղաշարժվել աշխարհում:
