Ընդամենը 48 ժամ զորակոչված Նորայրի մահվան համար ծնողների պահանջը մեկն է՝ արդարադատություն
1in.am-ը գրում է.Օրերս Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, շարունակվեց 18-ամյա նորակոչիկ Նորայր Սահակյանի՝ 2012-ին տեղի ունեցած մահվան գործով դատավարությունը:
Նորայրի ծնողների պահանջը մեկն է՝ արդար դատավարություն և մեղավորներին պատիժ: Նրանք վստահ են, որ համապատասխան բուժօգնություն ցուցաբերելու դեպքում Նորայրը հաստատ հիմա ողջ և առողջ իրենց կողքին կլիներ:
Հիշեցնենք, որ 2012 թ. դեկտեմբերի 21-ին Նորայրին, առանց որևէ առողջական խնդրի, Էրեբունու զինկոմիսարիատից զորակոչել են բանակ: Կենտրոնական հավաքակայանում վեց ներարկումներից հետո նրա ջերմությունը բարձրացել էր մինչև 38.3 աստիճան: Նորայրը մոտեցել էր հերթապահ բժշկին՝ հոսպիտալի բժիշկ Կարեն Ջուլհակյանին, որը գինեկոլոգ է, և ասել, որ ջերմություն ունի: Նորայրին մեկ հաբ տալով՝ ուղարկել էին Ղարաբաղ: Ճանապարհին Նորայրը դարձյալ վատ է զգացել, փսխել է, բայց նրան օգնություն չեն ցուցաբերել: Բանակում Նորայրին կարողացել են պահել 48 ժամ: Այս մասին «Առաջին լրատվական»-ին պատմել են ծնողները:
Ստեփանակերտի զինվորական հոսպիտալի թերապևտիկ բաժանմունքի պետ Էդուարդ Արզումանյանը, որը որպես վկա կանչվել է դատարան, ասաց, որ պատվաստումից հետո երբ իմացել են Նորայրի ջերմելու մասին, անմիջապես զննել են նրան, ջերմիջեցնող տվել և ուղարկել հոսպիտալ:
մանրամասները` սկզբնաղբյուրում
