Ընդդիմադիր պատգամավորները չեն հետևի Վաղինակ Շուշանյանի կոչին
Անդրադառնալով «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանի՝ ընդդիմադիր պատգամավորներին ուղղված մանդատները վայր դնելու կոչին՝ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ դա անլուրջ հայտարարություն է:
«Ես ուղղակի ուզում եմ հասկանալ՝ ինչ է նշանակում դա: Եթե ինձ ժողովուրդը ձայն է տվել, գնացել եմ խորհրդարան, Շուշանյանի հայտարարությունը կապ ունի՞ ժողովրդի հետ, որը ձայն է տվել և մեզ խորհրդարան է ուղարկել: Այդ ի՞նչ հայտարարություն է»,-վրդովվել է Բիշարյանը:
Իսկ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ նկատել է, որ երկրում արդեն քաղաքական ճգնաժամ է տիրում, սակայն ինչ-որ մեկի կոչով չէ, որ ինքը պետք է վայր դնի մանդատը:
