Ընդհարում` դաշնակցականների և Թուրքիայի դեսպանատան աշխատակիցների միջև. կան վիրավորներ (Video)
Երեկ` երեկոյան ժամը 5:30-ին, ՀՅԴ Լիբանանի Երիտասարդական և «Զավարյան» ուսանողական միությունների` 60 հոգանոց խումբը ցույց է կազմակերպել Բեյրութի «Ա.ԲԵ.ՍԵ Էշրեֆիե» հանրախանութի սրահի մուտքի մոտ: Այնտեղ ցուցադրվելու էր Լիբանանում թուրքական դեսպանատան կողմից կազմակերպված` Չանաքքալեի ճակատամարտի մասին պատմող «Son Mektup» («Վերջին նամակը») թուրքական ֆիլմի ցուցադրությունը. տեղեկացնում է Aztagdaily-ն: «Այդ ֆիլմով թուրքական կառավարությունը, որն իր վարած արտաքին քաղաքականությամբ ամեն կերպ փորձում է միջազգային հանրության ուշադրությունը շեղել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցից և Թուրքիայի կատարած ոճրից, մեկ անգամ ևս ձախողեց»,- գրում է կայքը:
