Ընկեր Աշոտյան, ինչու՞ եք «պարաշյուտով փախչում»…
Մեր պաշտոնյաներին, «ովքեր անգամ մատիկից փուշ հանելու համար» արտերկիր են մեկնում, էլի մի՜ կերպ կարելի է հասկանալ, բայց որ առողջապահության ոլորտի պատասխանատուներն են բուժման նպատակով արտերկիր ճողոպրում, պետականորեն պիտի թևներից բռնել ու ասել՝ ստոպ:
Դա նման է այն բանին, եթե օդաչուին պարաշյուտ տան ու ասեն՝ որ վտանգ զգաս, կփախչես, «պասաժիրը ջհանդամը»:
Խելքի՜ եկեք, պատասխանատուն եթե ինքը ուրիշ տեղ փրկություն որոնի, առաջխաղացում չի լինի՜…
Նույնը մնացած ոլորտներում: Կրթության նախարարն իր տղաներին ոչ պետական դպրոց է ուղարկում: Լա՞վ է, թե՞ վատ: Այդ մասնավոր դպրոցի վարձը տարեկան կազմում է երկու միլիոն դրամ: Այսինքն՝ նախարարը գումար չի խնայում, որ իր երեխան լավ կրթություն ստանա: Այդ առումով լավ է:
Բայց, խոստովանենք, որ աչքի համար վատ է: Մարդիկ նայում ու բնական եզրահանգում են անում. Եթե կրթության ոլորտի պատասխանատուն նման բան է անում, ուրեմն իր անվստահությունն ունի պետական դպրոցների հանդեպ: Եվ լավ էլ անում է, որ չի վստահում: Բայց ցավն այն է, որ այդ ոլորտի գլխավոր պատասխանատուն ինքն է:
մանրամասն՝ hraparak.am-ում
