Ընկերը չի պատասխանել հեռախոսազանգերին՝ անչափահաս աղջիկը ինքնասպանության փորձ է արել
16-ամյա անչափահաս աղջիկը երեկ փորձել է ինքնասպանություն գործել՝ «Շախմատի ակադեմիայի» մոտ գտնվող պարսպից իրեն ցած նետելու եղանակով:
Ինքնասպանությունը կանխվել է 19-ամյա աղջկա ահազանգի շնորհիվ: Անչափահասը աղջիկը հիշյալ վայրից հրավիրվել է ոստիկանության բաժին, որտեղ հայտնել է, որ ինքնասպանություն գործելու նպատակով ապակյա բեկորով վնասել է ձախ ձեռքի նախաբազուկը, քանի որ իր ընկերն իր հեռախոսազանգերին չի պատասխանում:
