Ընտանիքի հինգ անդամներին թունավորմամբ տեղափոխել են հիվանդանոց
Դեկտեմբերի 15-ին, ժամը 00.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամաբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 1975 թ. ծնված Լիլիթ Ա.-ին, 1996 թ. ծնված Անուշ Գ.-ին, 1995 թ. ծնված Անի Գ.-ին, 2005 թ. ծնված Սերգեյ Գ.-ին եւ 1968 թ. ծնված Գեւորգ Գ.-ին, ովքեր, ըստ ծնողների հայտարարության՝ տանը լոգանք ընդունելուց հետո վատ են զգացել:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է հետաքննություն:
