Ընթրիքը վեր է ածվել ծեծկռտուքի
Նոյեմբերի 11-ին՝ ժամը 19:50-ին, 1972 թ. ծնված Գագիկ Դ.-ն ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է տվել, որ նոյեմբերի 10-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, իրեն և 1977 թ. ծնված Տիգրան Գ.-ին մի հիմնարկության շինհրապարակի տարածքում տեղակայված տնակներից մեկում հրավիրել են ընթրիքի:
Ըստ Գագիկ Դ.-ի հաղորդման՝ ընթրիքի ընթացքում իր և 1984 թ. ծնված Վահրամ Ն.-ի միջև առաջացած վիճաբանության ժամանակ վերջինս և 1974 թ. ծնված Գնել Խ.-ն հարվածել են իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:
Ոստիկանության պաշտոնական կայք-էջի տեղեկացմամբ՝ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վիճաբանության ժամանակ Գագիկ Դ.-ին հարվածել և վնասվածքներ են պատճառել նաև 1988թ. ծնված Սերգեյ Ա.-ն և 1956թ. ծնված Ներսես Ն.-ն:
Գագիկ Դ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Նախապատրաստվում են նյութեր:
