Յուլիա Սավիչևան հարսանիքի օրվա կապակցությամբ առանձնատուն է նվեր ստացել (լուսանկարներ)
Յուլիա Սավիչևան և նրա ընտրյալը՝ Ալեքսանդր Արշինովը, ամուսնացան: Նրանք իրենց հարսանիքը կազմակերպել են մոսկովյան առևտրի կենտրոններից մեկում։ Նորապսակներին շնորհավորելու էին եկել Իոսիֆ Կոբզոնը, Անիտա Ցոյը, Գլյուկոզան, Զարան և այլ հայտնիներ:
Նորապսակներին շքեղ նվեր է մատուցել երգչուհու պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեևը՝ Բալիում գտնվող առանձնատան բանալիներ։
Նշենք, որ Մաքսիմը նույնպես տուն ունի Բալիում, նա առաջարկել է նորապսակներին երկու ընտանիքներով հանգստանալ այնտեղ։