1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Յունիբանկ… 18 տոկոսով ավա՞նդ, թե՞ խաբված ավանդատուներ.analitik.am VIDEO

Վերջին տարիներին իր  ֆինանսական գործունեության պատճառով analitik.am-ի  ուշադրության կենտրոնում է հայտնվել մի աննախադեպ անձնավորություն, և լրագրողական հետաքննության բուն նպատակը պարզելն է, թե ո՞վ է իրականում այդ մարդը՝ ֆինանսական հանճա՞ր, թե, մեղմ ասած,   «աճպարար»:

Ուշադրության կենտրոնում նա հայտնվեց, քանի որ  նրա սեփականություն հանդիսացող  «Յունիբանկը»  ֆինանսական ճգնաժամի ժամանակ սկսեց աննախադեպ տոկոսադրույքով ավանդներ  վերցնելու առաջարկով ագրեսիվ գովազդային արշավ  իրականացնել,սակայն վարկ չտալ, ավելին՝ տրված վարկերի վերադարձելիությունն էլ գրեթե զրոյական  է:

Եվ այսպես՝  ներկայացնում ենք  Գագիկ Զաքարյանին.

Ռուսաստանաբնակ հայազգի գործարար, «Յունիբանկ» , «Յունիաստրոմ»  բանկերի և մի շարք այլ ֆինանսական կազմակերպությունների բաժնետեր, սեփականատեր:

Մեր հանճարն  իր գործընկեր Գրիգորի Պեսկովի հետ սկսել է  իր գործունեությունը դեռևս կոոպերատիվների ժամանակ:

Զբաղվել են հաշվիչ տեխնոլոգիաներով և այլ ոլորտներով : Երկուսն էլ Մոսկվայի ավիացիոն ինստիտուտի սաներն են՝  այսինքն թռչելու և իրենց համար անվտանգ  վայրէջք կատարելու արվեստին ծանոթ են վաղուց,  և այս արվեստը դեռ շատ պետք կգա նրանց:

Նրանք  երկուսով հիմնադրեցին «Յունիաստրոմ »  բանկը , այնուհետև սարդոստայնը տարածվեց:

Ինչևէ, որպեսզի փորձենք հասկանալ Գագիկ Զաքարյանի  ֆինանսական համակարգում ավիացիոն նորամուծությունների հաջողության գաղտնիքը, պետք է անրադառնանք նրա կողմից իրականացված բազմաթիվ անվտանգ «թռիչքներից»  մեկին:

Եվ այսպես՝  վերջինս   «Յունիաստրոմ»  բանկի միջոցով ստեղծում է «ОФБУ»` բանկային կառավարման ընդհանուր  ֆոնդերը: Այդ ֆոնդերի հիմնական նպատակը  հետևյալն է. Մարդիկ հավաքվելով, այսպես ասած, ֆոնդի մեջ կազմում են  «ընտանիք»   և կատարում կոլեկտիվ ներդրումներ , իսկ ստացված շահույթը տրվում է ֆոնդի մասնակիցներին՝ համամասնորեն:

Ֆոնդը, որ կառավարում է այս ներդրումները բուն իմաստով նույն  «Յունիաստրոմ»  բանկն է : Նույնիսկ իրենց գովազդային հոլովակում և կայքում  նշում են.  « Ֆոնդը ստեղծված է ոչ թե շահույթ ստանալու, այլ տեխնիկական խնդիրներ լուծելու համար»:  Ֆոնդի անունն էլ դնում են ոչ ավել ոչ պակաս,«Պրեմիեր»:

Եվ այս միջոցով,  ակտիվ գովազդով Գագիկ Զաքարյանին հաջողվում է իր ֆոնդի մեջ ներգրավվել 25.000  մարդ: Ի դեպ,  նույն ագրեսիվ գովազդի միջոցով  վերջինս ՀՀ-ում 18%-ով  ավանդ է հավաքում բնակչությունից:

Մի օր՝ավելի ճիշտ  26.10.2008թ-ին,  ֆոնդի բաժնետոմսերն  արժեզրկվում են ոչ ավել, ոչ պակաս  90%-ով: Սա նշանակում է, որ  եթե դուք ունեիք ֆոնդում դիցուք 1000 ԱՄՆ դոլար, ապա մեկ օր հետո ձեր գումարը վերածվում է 100 ԱՄՆ դոլարի: Սա այն դեպքում, երբ նավթն ու ոսկին, որտեղ  ներդրված էին ֆոնդի գումարները, միջազգային բորսայում չեն արժեզրկվում: Ուղղակի հետագա պարզաբանումների ժամանակ պարզվում է, որ ֆոնդի և հաճախորդի միջև կնքված պայմանագրում մանր տառերով գրված է, որ ֆոնդը իրավունք ունի ոսկու և նավթի ոլորտներից  բացի ներդրումներ կատարել իր հայեցողությամբ, որտեղ ցանկանա:

Ֆոնդի հաճախորդների ընդհանուր կորուստը, ըստ լուրերի,  կազմում է  ոչ ավել,  ոչ պակաս մոտավորապես 25.000.000 ԱՄՆ դոլար:

Եվ այս ամենից հետո մեր հերոս Գագիկ Զաքարյանը  հաղորդագրություն է տարածում, որտեղ  արցունքն աչքերին նշում է.  « Ես ինքս և  «Յունաստրոմ»  բանկի ղեկավարությունն անկեղծ ցավում ենք այն իրադրության համար, որի մեջ հայտնվել են  «Պրեմիեր»  ֆոնդի  փայատերերը»:

 

Իրոք այսպիսի մարդու բերանից ելած խոսքերն արժանի փոխհատուցում են Գագիկ Զաքարյանի ղեկավարած ֆոնդի կողմից 25.000.000 ԱՄՆ  դոլար  «քցված»  բաժնետերերի համար:

Ավելացնենք նաև,որ հարուցված քրեական գործը կարճվել է ,իսկ քաղաքացիական գործերը ավարտվել են ի վնաս փայատերերի:

Այսինքն՝   ֆոնդ  «Պրեմիեր»  ինքնաթիռը թռիչքից հետո բարեհաջող վայրեջք է կատարել:

Իսկ այժմ ներկայացնենք  «Պրեմիեր»  կոչվող ֆոնդի՝  «ինքնաթիռի անձնակազմին».

 

1.Միքայել Կորոլյուկ՝ գլխավոր թրեյդեր: Նախկինում զինվորական բժիշկ, նեյրովիրաբույժ,  ով միանգամից փոխել է մասնագիտությունը և դարձել «Պրեմիեր»  ֆոնդի գլխավոր թրեյդեր: Սիրում է, որ իրեն անվանեն Մոյշա:

 

 

 

2.Դենիս Եգանով՝ «Յունիաստրոմ»  բանկի վարչության նախագահի տեղակալ, «Պրեմիեր»  ֆոնդի  կառավարիչ: Նույնպես հետաքրքիր անձնավորություն է: Ազատ ժամանակ զբաղվում է բոքսով:

Ֆոնդի պայթյունից հետո  մեկ անգամ հանդիպել է քցված փայատերերի հետ: Այնուհետև դուրս է եկել աշխատանքից և հեռացել անհայտ ուղղությամբ՝ մի խոսքով փախել է:

 Իսկ ահա նրանց ղեկավարը ՝  «Յունիաստրոմ» բանկի խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյան:

 

 

 

 

Այսօր Գագիկ Զաքարյանի կողմից ղեկավարվող Հայկական «ՅունիԲանկ» -ն ագրեսիվ գովազդ է իրականացնում և ազգաբնակչությունից 18% տարեկան տոկոսադրույքով ավանդներ է վերցնում:

Տվյալ օդանավի նավապետն  անփոփոխ է՝ նույն Գագիկ Զաքարյանն է,իսկ ովքեր են մնացած օդաչուները կներկայացնենք հաջորդիվ:

 

Խստորեն դատապարտելի է. Քաղհասարակությունը՝ իշ... 5 տարին լրացել է, ոչինչ չունեն ասելու, չեն էլ... Գյումրիում ծեծել և արցունքաբեր գազ են փչել ՔՊ... Կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ... Դավանափոխ հոգևորականն ընկճախտի մեջ է Տեղումները կշարունակվեն. օդի ջերմաստիճանն էապ... Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել... Հայկ Կոնջորյանը առանձնատուն է գնել շուկայական... Նամակ ԱԱԾ մեկուսարանից Գերեվարված Ռուբեն Վարդանյանը նոր միջնորդությո... Հունվարի 1-ից Վրաստան մուտք գործելու համար բժ... Սամվել Ալեքսանյանը նոր մոլ է կառուցում․ նախագ... Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական վարույթով ... Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով Ռուսաստա... Ադրբեջանցիները վшնդալիզմի են ենթարկել օկուպաց... Իշխանության ներկայացուցիչներ ու համակիրներ, Ն... Աղմկահարույց քրգործերով հայտնի Սիլվա Համբարձո... Մալխաս Ամոյանը նոմինացվել է Ըմբշամարտի միջազգ... Երևանում. հնչել են կրակոցներ. կա վիրավոր Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել և... Հայաստանի իշխանություններ, հեռո՛ւ մնացեք եկեղ... Խորհրդանշական է, որ ունենք ուղիղ Տասը տիրադավ... Թրամփը հայտարարել է, թե Զելենսկին չի կարդացել... ՔԿ-ն հայտարարություն է տարածել նախկին տարիներ... Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայման...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan