Յուրան Գառնիկին ծաղրել է, ասելով.«Գառ ես դու, ինչքան բուրդ ես տալիս», որից հետո էլ...
Վանաձորի դպրոցներից մեկում նախօրեին աշակերտների միջեւ վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ-ի տեղեկություններով, դեպքը տեղի է ունեցել թիվ 5 դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճում:
Վիճաբանության ժամանակ աշակերտներից մեկը իր մոտ եղած դանակով դանակահարել է 9-րդ դասարանցու: Նրան տեղափոխել են Վանաձորի հիվանդանոց. Տուժածը վնասվածքը ստացել է ձախ արմնկային հոդի հատվածում: Վերոնշյալ դպրոցի տնօրեն Ա. Բարոյանը անդրադառնալով վեճի մանրամասներին Fnews.am-ի հետ զրույցում ասաց.
-Միջադեպը եղել է դասամիջոցին, ֆիզկուլտուրայի դահլիճի մոտ, տեւել է ընդամենը երկու-երեք րոպե: Չորս աշակերտ մտել են ներս, չորսն էլ անչափահաս երեխաներ են եղել` տասնմեկերորդ դասարանցիներ: Ինչքանով հասկացա թեթեւ վեճ է եղել, շատ փոքր բանից են վիճել` մեկը մյուսին վիրավորել էր: Ոչ ոք նույնիսկ դանակահարողը չի պատկերացրել, որ հնարավոր է բանը հասնի դանակահարության: Ի դեպ դանակն էլ եղել է եղունգկտրիչ, երբ մեկը մյուսին խփել է եղունգկտրիչը գրպանից ընկել է, էդ պահին էլ տեսնելով, որ իրեն խփում են ինքն էլ առանց հասկանալ, թե ինչ է անում քերծել է թեւը:
-Ասացիք թեթեւ բանից է վեճը ծագել, հետաքրքրվել եք, թե ի՞նչ է վեճի առիթ հանդիսացել:
- Աշակերտներից մեկի անունը Գառնիկ է, մյուսը` Ղամբարյան Յուրան` Գառնիկին ծաղրելով, թե կատակով ասել է.«Գառ ես դու, ինչքան բուրդ ես տալիս», վերջինիս ինքնասիրությունն էլ վիրավորել է, ասել է արի գնանք պարզենք,թե ինչ հիմքով ես նման բան ասում: Դանակահարողը Յուրան է եղել: Հիմա տուժողը դասի չի գալիս, իսկ Յուրայի ծնողները խնդրել են, որ մի քանի օր երեխան դասի չգա , որովհետեւ սթրեսի մեջ է, նույնիսկ չի էլ հիշում, որ դանակահարել է:
