Յուրաքանչյուրի ընտրությունն է` ինչպես շարունակել քաղաքական գործունեությունը. Շարմազանով
Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի` ՀՀԿ-ից դուրս գալու որոշումը:
«ՀՀԿ-ն երկու օրից ԳՄ եւ խորհրդի նիստեր է գումարելու, որից հետո կտրվեն ձեզ հուզող հարցերին պատասխաններ: Առհասարակ յուրաքանչյուրի ընտրությունն է` ինչպես շարունակել քաղաքական գործունեությունը:
Նշենք, որ Հովիկ Աբրահամյանն այսօր հայտարարել է, որ դուրս է գալիս ՀՀԿ-ից, սակայն մնալու է քաղաքականության մեջ: Ըստ տարածած տեղեկությունների` նախկին վարչապետը մտադիր է միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծած դաշինքին:
