Յուրաքանչյուրիս սրբազան պարտքն է սիրել Հայրենիքը...
Մենք բոլորս պետք է մեր մեջ կրենք ազգային գաղափարախոսության ամբողջականության գաղափարը: Դա համախմբում է հանուն տեսակի արյան, լեզվի ու հոգու անաղարտության պաշտպանության, մարդկանց իրավունքների, ազատության ու առաջընթացի, ազգի ինքնատիպության, առաքինության եւ առաքելության պահպանման, երկրի անկախության ու անվտանգության, սոցիալական եւ իրավական արդարության հաստատման....
Ազգային Գաղափարախոսությունը ցույց է տալիս ազգի ծագումը, հայրենիքի գաղափարը, անցյալն ու ապագան, միայն որոշ չափով բացատրում ու կառավարում է ներկան:
Ազգային Գաղափարախոսությունն իր դաստիարակությամբ պիտի ձեւավորի կամ վերաձեւավորի օրինապահ , հայրենասեր, ազգի նվիրյալ մարդ:
Մենք պետք է մեր ազգային շահերը համախմբենք ու նպատակամղենք ազգային ինքնագիտակցության ամրապնդմամբ ազգային նպատակներին հասնելու համար: Պետք է ցույց տալ մեր ազգի տեղը աշխարհի ազգերի ընտանիքում, նրանց հետ փոխհարաբերվելու ազգաշահ սկզբունքները, հարեւանների հետ ունենալիք հարաբերությունները, պատմական իրողությամբ արձանագրված թշնամու եւ բարեկամի կերպարները, ազգի ներսում միմյանց հետ փոխհարաբերվելու կանոնները, ընտանիքի, երիտասարդների, ծերերի, երեխաների տեղն ու դերը հանրության մեջ՝ իրենց հիմնախնդիրներով:
Բոլորիս նպատակը պետք է լինի մեր մեջ ծնել կամ վերածնել հայրենասիրության հայրենատիրության-հայրենապահության դաստիրակություն ունեցող քաղաքացու , ինչպես եւ անհատի ու ազգի հանդեպ համադրելի փոխշաղկապված հարգանքն ու սերը: Յուրաքանչյուրիս սրբազան պարտքն է սիրել Հայրենիքը, հոգալ հայ ազգի մասին և պահպանել ու հավատարիմ մնալ ազգային բարիք համարվող ազգային գաղափարախոսությանը:
