Յուրի Խաչատուրովի գործով Հայաստանն արդարադատություն է իրականացնում
Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինն օգոստոսի 3-ին հայտարարել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի գործով Հայաստանն արդարադատություն է իրականացնում:
«Հայաստանի Հանրապետությունը արդարադատություն է իրականացնում», - ասել է Ա.Ֆոմինը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Յուրի Խաչատուրովի շուրջ տեղի ունեցող զարգացումները:
