ԶԱԿԱԶԻ ԵՆ ԳՆՈՒՄ ԱՆՉԱՓԱՀԱՍ ՈՐԴՈՒ ՀԵՏ ՄԻԱՍԻ՞Ն...
Վերջին օրերի թոփ թեման հայկական տեղեկատվական դաշտի մի շարք հարթակներում ավարտվում է կրիմինալ աշխարհում տիրող զարգացումներով ու առկա սցենարներով, որի վառ ապացույցը հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանի` «Քանաքեռցի Տույի» ու նրա շրջապատի աղմկահարույց ձերբակալությունն էր:
Նկատենք, որ որոշ ինֆորմացիոն տրիբուններ, հավանաբար ձվի մեջ մազ փնտրելու մոլուցքից դրդված, ՀՀ-ի բախտագուշակներին տվեցին-անցան` այն բանից հետո, երբ տեղեկատվություն ստացվեց այն մասին, որ հուլիսի 10-ին ապօրինի զենք կրելու մեղադրանքով ձերբակալվել է Երևանի բնակիչ Արթուր Ղազարյանը (ավելի հայտնի որպես քանաքեռցի Տույ)։ Նախնական քննության նյութերի համաձայն՝ վերջինս ապօրինի կերպով ձեռք է բերել եւ կրել հրազեն հանդիսացող «ВИКИНГ» մոդելի 9մմ տրամաչափի գործարանային արտադրության ակոսափող ատրճանակ եւ ռազմամթերք հանդիսացող 9մմ /9X19/ տրամաչափի փամփուշտներ։
Հաշվի առնելով Հայաստանում տիրող քրեածին մթնոլորտն ու ամենաթողությունը, թվում էր թե արտառոց ոչինչ տեղի չէր ունեցել: Քրեական հեղինակության մոտից զենք էր հայտնաբերվել, դե չհաշված, որ շատերը օրը ցերեկով` «առանց զենք ու զրահի» աջ ու ձախ կրակում են…
Առհասարակ, միջազգային լրահոսում օրվա մեջ բազում անգամներ կարելի է նման լուրերի հանդիպել. սակայն ի տարբերություն տեղականի` առանց էքսցենտրիկ զեղումների ու զոռ երեւակայության …Իրար հերթ չտվող ու իրար հակասող լուրերի «նապոռը» `Տույի ձերբակալման շուրջ, մի տեսակ հիշեցնում էին առնվազն Հուլիվուդյան հայտնի ֆիլմերի սցենարներն ու Տեխասի «ռազբորկաները»:
Չգիտես ինչո՞ւ եւ ինչպե՞ս, մի քանի լրատվականներ շրջանառության մեջ դրեցին վարկածներ ու սկանդալային դրդապատճառներ` տեղի ունեցած ձերբակալության հետ կապված:
Գուշակություն հիշեցնող եւ շրջանառվող տեսակետների պատկերը մոտավորապես այսպիսին էր.«Քանաքեռցի Տույը շրջափակվել է «զակազի» գնալու ճանապարհին», «Քանաքեռցի Տույը ՔԿՀ-ում խնդիրներ ունը», «Տույը կառանտինում է պահվում», «Քանաքեռցի Տույը երրորդմասցի Լյովիկի մտերիմն է» և այլն, և այլն, և այլն։
Սպասելի էր իհարկե, որ քրեական հեղինակություն`Արթուր Ղազարյանի Տույի պարագայում այսպիսի սցենարական զարգացումներ էլ լինելու էին, (հաշվի առնելով նրա ազդեցություն ու հեղինակությունը հասարակության շրջանում), բայց որ կարելի էր նախաքննական մարմնից առաջ անցնել ու «խալաստոյ կրակել», այս մեկն արդեն այլ ենթադրությունների տեղիք է տալիս:
Եւ վատ չէր լինի, որ մերօրյա տեղեկացվածներն, ու «զակազագետները», ովքեր միգուցե կերակրվում են պոզով-պոչով ստացված ինֆորմացիաներով, չզլանային գրել նաեւ շրջանառվող այն լուրերի մասին, համաձայն որի, նույն Արթուր Ղազարյանը`Տույը ձերբակալության օրը իր տղայի `Հայկ Ղազարյանի հետ միասին գնացել էր տղայի ընդունելության քնննության արդյունքներին ծանոթանալու (ով ի դեպ իր ուսումը շարունակելու է ստանալ Անգլիայի բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկում), եւ Երեւանի խանութներից մեկից զգեստներ գնելու:
Դժվար թե մեկը հավատա, որ Տույի նման խորդուբորդ ճանապարհ անցած հեղինակությունը, ով նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ հօգուտ ՀՀԿ-ի ձայների հեղափոխություն էր արել Քանաքեռ–Զեյթուն համայնքում, կարող էր նման պրիմիտիվ օպերացիայի գլխավոր հերոս դառնար: Եւ վերջապես արդյո՞ք անհնարինի ժանրից չէ, որ քրեական հեղինակություն Տույը կարող էր «զակազի» գնալ իր 17 ամյա անչափահաս որդու հետ միասին:
Հայտնի է, որ քրեական աշխարհի թոհուբոհով անցնող մարդիկ, հատկապես իրենց մերձավորներին ու որդիներին հեռու են պահում այդ աշխարհի անցուդարձից ու անհասկանալի գործերից: Եւ ինչո՞ւ պիտի նույն Ղազարյանը, ով համախոհների ու իր հետեւից գնացողների լուրջ բանակ ունի, պետք է գնար իր ձեռքով «զակազներ» կատարելու…
Եւ վատն այնն է, որ «զակազագետների» նման գործելաոճը շատ հաճախ ընթերցողին անհարմար վիճակի ու թյուրիմացության մեջ է գցում` աղավաղելով իրական դեպքերն ու եղելությունը: Ինչ-որ խմբակներ, կարծես թե շահագրգռված են կրիմինալ աշխարհում
իրավիճակը ապակայունացնելու ու թեժացնելու… Բաց թողնված այս գոլորշին տեղիք է տալիս մտածելու այն մասին, որ նման իրավիճակներում գործում է ոչ թե իրականությունը ջրի երես հանելու ցանկությունն ու արդար դատավարությունը, այլ «բոչկա գլորելու» սուրբ առաքելությունն ու խառնակչությունը , ինչը ցավոք լավ տեղ տանել չի կարող:
Ի դեպ, այս ընթացքում ինֆորմացիայի «արտահոսք էր» եղել նաև այն մասին, որ քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանի ինքազգացողությունը կտրուկ լավացել է, եւ որ նրա առողջկանը շատ լավ վիճակում է գտնվում:
Այնինչ, ներկա պահի դրությամբ էլ, չեն դադարում համառ խոսակցությունները այն մասին, որ Քանաքեռցի Տույի առողջական վիճակը բավականին վատ է, եւ որ նա այժմ լուրջ բուժման կուրսեր անցնելու կարքի ունի: Ինչի մասին ի դեպ ահազանգել էր Տույի փաստաբան Երեմ Սարգսյանը, նշելով. «Բազմաթիվ բժշկական փաստաթղեր են ներկայացրել, քանի որ «Քանաքեռցի Տույ»-ը լուրջ առողջական խնդիրներ ունի,բուժման և բժիշկների մշտական վերահսկողության տակ գտնվելու կարիք ունի:
Խնդրել ենք, որ տեղափոխեն դատապարտյալների հիվանդանոց, սակայն ամեն ինչ դեռ քննարկաման փուլում է,-ասել էր Երեմ Սարգսյանը:
Այս դեպքում հարց է առաջանում, ինչո՞ւ են այս օրերին առաջին պլան մղվել «մուտիլովկաներն» ու հորինվածքները, երբ ռեալ խոսք է գնում այն մասին, որ մարդու առողջական վիճակը կարելի է ասել գտնվում է վատթարագույն վիճակում:
Այնպես, որ քրեական բնույթի լուրերին մեծ կարեւորություն տալուց առաջ, վատ չէր լինի գրել նաեւ գրքի երկրորդ երեսի մասին, այլապես հնարովի ու սարքովի «բազարներն» ու նոր «ռումբեր տրաքացնելը» դժվար թե պատվաբեր գործ համարվի` ընթերցողի ու հասարակության շրջանում, քանի որ ընթերցողը միշտ ազնիվ է, եւ ի վերջո կարողանում թացը չորից տարբերել: Վտանագավոր է, երբ տեղեկատվության ճշմարտացիությունն ու օբյեկտիվությունը նման դեպքերում «չոռնի սպիսոկ» է ուղարկվում, չէ ո՞ր ամեն մեկը պետք է պատասխանատու լինի իր խղճի ու մտքի առաջ…
