Զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ կացնով մարդ է խփել
Հունվարի 23-ին՝ ժամը 02:55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Վարդաշենի 6-րդ փողոցի տներից մեկի բնակիչ, 1989թ. ծնված Վահե Մ.-ն և հայտնել, որ ինքը կացնով մարդ է խփել:
Նույն օրը՝ ժամը 03:45-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը նշված հասցեից իրենց մոտ է տեղափոխել մոտ 60 տարեկան տղամարդու՝ «պոլիտրավմա» ախտորոշմամբ:
Ոստիկանության լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 02:30-ին, վիճաբանության ժամանակ Վահե Մ.-ն կացնով՝ բութ մասով, հարվածել է 1959թ. ծնված Հրայր Հ.-ին:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ Հրայր Հ.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Ժամը 04:10-ին Վահե Մ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին:
Կատարվում է հետաքննություն:
