«Զանգեր»-ում խցանում՝ ավտովթարի պատճառով
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 14:31-ին, Տարածքային կառավարման նախարարության և արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում առկա է խցանում և ավտոմեքենաները չեն կարողանում շարունակել ընթացքը:
Պարզվել է, որ «Զանգեր» կոչվող հատվածում բախվել են «ԿամԱԶ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ` առանց տուժածների, ինչից ճանապարհի նշված հատվածում առաջացել է խցանում:
«Սիսիանի ՃՇՇ» աշխատակիցների կողմից նշված հատվածում իրականացվել են ճանապարհի մշակման աշխատանքներ:
ՃՈ աշխատակիցների կողմից իրականացվում է հերթապահություն:
