Զանգվածային կռիվ ու դանակահարություն «աբգոնի» ու «սիգնալի» պատճառով
1in.am-ը գրում է.Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Տիգրան Արշակյանի և Ջիվան Ասատրյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
Գործը քննվել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Բալայանի նախագահությամբ:
24-ամյա Տիգրան Արշակյանը 2010 թվականին զինվորական հանցագործության համար Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել էր 3 տարի 1 ամիս ազատազրկման:
2013 թվականի փետրվարի 12-ին նա ազատվել է պայմանական-վաղաժամկետ՝ պատժի 3 ամիս 6 օրը չկրած:
Իսկ 2013 թվականի մայիսի 28-ին նա կատարել է հանցավոր արարք, մեղադրվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:
20-ամյա Ջիվան Ասատրյանը նույնպես մեղադրվել է նույն արարքի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:
Ըստ դատական ակտի՝ 2013 թվականի մայիսի 28-ին, ժամը 23-ի սահմաններում Տիգրան Արշակյանը կնոջ հետ իր «BMW X-5» մեքենայով զբոսնել է Երևանի Լուկաշինի 2-րդ փողոցում:
Այդ ժամանակ Ջիվան Ասատրյանն իր «Nissan Pathfinder» մեքենայով համընթաց երթևեկել է և Լուկաշինի 1-ին ու 2-րդ փողոցների հատման մասում ճանապարհը չզիջելու, վազանցը խոչընդոտելու պատճառով ազդանշան է տվել:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
