ԶԱՊԻ ԳՈԾՈՎ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ, ՈՐՊԵՍԶԻ...
"Օրենքով գող" Անդրանիկ Սողոյանի`Զապի կալանքի որոշումը բողոքարկվել է` պահանջով, որ բեկանեն Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի վճիռը: Հիմա սպասում ենք, որպեսզի Չեխիայից ուղարկվի քրեական գործի նյութերը: Այս մասին Fnews.am-ի հետ զրույցում ասաց օրենքով գող Անդրանի Սողոյանի փաստաբան ՎԱՀԱԳՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ:
Հիշեցնենք 2013 թ. փետրվարի 28-ին Պրահայի մունիցիպալ դատարանի կողմից 1968 թ. ծնված Անդրանիկ Սողոյանը Չեխիայի Հանրապետության քրեական օրենսգրքի 219 հոդվածի 1 և 2 մասերի /սպանութուն/, 235 հոդվածի 1-ին մասի /շորթում/ մեղադրանքով հեռակա դատապարտվել է 22 տարվա ազատազրկման: Այս տարվա հոկտեմբերի 20-ին Անդրանիկ Սողոյանի նկատմամբ Չեխիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից տրվել է եվրոպական կալանքի սանկցիա, և հայտարարվել միջազգային հետախուզում:
Հոկտեմբերի 30-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երևանի Խորենացի փողոցից հայտնաբերել և բերման են ենթարկել Անդրանիկ Սողոյանին: Ա. Սողոյանը ձերբակալվել էր, որի մասին հայտնվել է ՀՀ գլխավոր դատախազությանը և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ին: հոկտեմբերի 31-ին Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանի որոշմամբ Ա. Սողոյանը կալանավորվել է մեկամսյա ժամկետով:
