Զարդարել ենք Բաղանիսի «Սահմանապահ» Տոնածառը.գյուղապետ
Գիշերը սահմանամերձ գյուղերում լարված է եղել, հիմա էլ պատրաստվում են Նոր Տարվան: Անցած գիշեր սահմանամերձ գյուղերում լարված է եղել, հակառակորդը կրակ է բաց թողել գյուղերի ուղղությամբ: Բաղանիսի գյսւղապետ Նարեկ Սահակյանը, Fnews.am-ի հետ զրույցում նշեց, որ ժամը 21.30-ից մինչև 23.45-ը ընդհատումներով ադբեջանական զինուժի հետեկետերից գնդակոծել են Բաղանիս գյուղը: «Համապատասխան գորոծողություններից հետո կրակը դադարել է: Տուժածներ բնակչության շրջանում չկա: Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհի Ոսկեպար -Բաղանիս հատվածը բաց է, ավոտմեքենանները երթևեկում են»: Գյուղապետն ասում է, որ գյուղում ամեն ինչ հանգիստ է. «Նոր Տարվան ենք պատրաստվում.արդեն գյուղի երիտասարդների ջանքերով զարդարել ենք սահմանապահ տոնածառը, հույս ունենք, որ գալիք 2016-ը խաղաղ ու անփորձանք տարի կլինի»,-ասաց գյուղապետը: Ոսկեպարում ևս առավոտը խաղաղ է բացվել. «Ամեն ինչ լավ է,Նոր տարի է, դրա համար էլ հիմա մի քիչ լարվածություն են ստեղծում, կարևորը, որ զոհեր չունենանք»,-ասաց գյուղապետը;
