Զարիֆ. Իրանի բալիստիկ հրթիռները բանակցությունների առարկա չեն դառնա
Իրանյան բալիստիկ հրթիռները նախատեսված են միայն պաշտպանության համար եւ երբեք չեն դառնա բանակցությունների առարկա: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, հաղորդում է Tasnim-ը:
«Իրանի հրթիռներն ունեն պատշպանողական բնույթ: Դրանք անհրաժեշտ են զսպման համար»,-հայտարարել է Զարիֆը՝ հերքելով ԱՄՆ-ի հայտարարությունը, որ Իրանի հրթիռային փորձարկումները խախտում են ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 2231 բանաձեւը: «Ահա թե ինչու էինք մենք ի սկզբանե ասում, որ մեր հրթիռները քննարկման ենթակա չեն»: